Foto

Բելգիայում յոդով հարստացված անվճար հաբեր կբաժանեն՝ միջուկային աղետի վտանգի  դեպքում

Բելգիայի դեղատներում ցանկացած ոք կարող է յոդով հարստացված հաբեր խնդրել, որը օգտագործվում է որպես պրոֆիլակտիկ միջոց հնարավոր ռադիացիոն վտանգի դեպքում:

Հաբերի անվճար տրամադրումը միջուկային անվտանգության նոր ծրագրի շրջանակներում է, որը մշակել է երկրի Ներքին գործերի նախարարը:

Հիշեցնենք, որ Բելգիայի տարածքում 7 միջուկային ռեակտոր կա, ևս 25-ը գտնվում են հարևան պետություններում՝ 200 կմ շառավղով:

Vesti.am