Foto

«Volvo XC40»-ը՝ տարվա լավագույն եվրոպական մեքենա

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել «Տարվա եվրոպական մեքենա-2018» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում լավագույնի կոչմանն է արժանացել շվեդական «Volvo» ընկերության «XC40» մոդելը:

«The Daily Mail»-ի փոխանցմամբ, հաղթող մոդելն ընտրվել է աշխարհի 23 երկիր ներկայացնող 60 ավտոլրագրողների քվեարկության արդյունքում:

Աղբյուրը հայտնում է, որ տարվա մեքենա կոչման համար «Volvo XC40»-ից զատ  հաղթողի կոչմանը հավակնում էր ևս 6 մոդել: Արդյունքում 2-րդ և 3-րդ հորիզոնականներն են զբաղեցրել «Seat Ibiza» և «BMW 5 Series» մեքենաները:

Ավելի վաղ՝ հունվարին, «XC40»-ը Մեծ Բրիտանիայում ճանաչվել էր տարվա մեքենա:

Vesti.am