Foto

Լիոնի պատվիրակությունն այցելել է Երևանի Լիոնի այգի

Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակության անդամներն  այցելել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Լիոնի այգի:

Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Պատվիրակության անդամները շրջել այգու տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և ժամանցի վայրերին: Հյուրերին ներկայացվել է նաև այգու կառուցման պատմությունը:

Քաղաքապետարանից հիշեցնում են, որ այգին բացվել է 2011 թվականին: Բացմանը ներկա է գտնվել Լիոնի նախկին  քաղաքապետ Ժերար Կոլոնը: