ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Էնդրյու Գիլմորը հայտնել է, որ չնայած ՄԱԿ-ի կոչերին Մյանմայում շարունակվում են էթնիկական զտումները և ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների արտաքսումն իրենց տներից:
Գիլմորը նաև նշել է, որ հալածանքներն ուղեկցվում են ահաբեկմամբ ու սովի մատնելով, որպեսզի ստիպեն մարդկանց լքելու իրենց տները: ՄԱԿ-ի տվյալներով՝ Մյանմայից Բանգլադեշ է փախել շուրջ 690 հազար ռոհինջա:
Vesti.am