Foto

Ֆլորիդայի դպրոցի սպանդից հետո որոշ ուսուցիչների թույլատրվել է զենք կրել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել օրինագծին, որն ուղղված է փետրվարին տեղի ունեցած Փարքլենդի դպրոցում մարդկանց զանգվածային գնդակահարության նման իրադարձությունների կանխմանը,  հայտնում է «ABC News»-ը:

Սենատորների քվեարկության արդյունքում  զենք գնելու տարիքային շեմը բարձրացվել է՝ 18-ից հասնելով 21-ի: Դրանից զատ, խորհրդարանականները կողմ են հանդես եկել սարքերի վաճառքի արգելման օգտին, որոնք մեծացնում են կիսաավտոմատ զենքերի կրակի արագությունը:

Բացի այդ, օրինագիծը թույլ է տալիս դպրոցներում անվտանգության միջոցառումները խստացնել անվտանգության աշխատակիցների թվի ավելացման միջոցով: Հիմա որոշ ուսուցիչների նաև թույլատրվել է զենք կրել:

Vesti.am