Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կորցրել է գիտակցությունը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի նախօրեին անցկացրած մարզման ժամանակ:
Բժիշկները կարծում էին, որ 26-ամյա ֆուտբոլիստը սրտի հետ կապված խնդիրներ ունի, այդ պատճառով նրան տեղափոխել են բուժզննման: Ստուգումները, սակայն, չեն հաստատել ախտորոշումը և գիտակցությունը կորցնելու պատճառն անհայտ է մնացել:
Դրա համար «Չելսին» որոշել է հանգիստ տալ նրան և թույլ չտալ մասնակցել առաջատարի հետ խաղին: Մարտի 5-ին Կանտեն մարզվել է ընդհանուր խմբում:
Vesti.am