Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում (AMIA) 1994 թվականին տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակում Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները և նրա վարչակազմից բարձրաստիճան չինովնիկներ կկանգնեն դատարանի առաջ, հայտնում է «Риа Новости»-ն:
Նախկինում հաղորդվել է, որ Արգենտինայի այդ գործը հետաքննել է դատախազ Ալբերտո Նիսմանը և մեղադրել Քիրշներին ու այդ ժամանակվա ԱԳ նախարար Էկտոր Թիմերմանին պայմանավորվածության գալու համար, ըստ որի նրանք պետք է «ապահովեին իրանցիների անպատժելիությունը», որոնց Արգենտինան մեղադրում է պայթյունի կազմակերպման համար։
Ավելի ուշ Նիսմանը մահացած է հայտնաբերվել իր տանը։ «Nacion» թերթը հայտնել էր, որ դատախազը սպանվել է, ոչ թե ինքնասպանություն գործել։
Vesti.am