Foto

Արծվիկ Մինասյանի աչքալուսանքը.  Սևանը ցամաքում է

Տարեվերջ է, ու ավանդույթի համաձայն` պետական գերատեսչությունների ղեկավարները հանդես են գալիս ամփոփիչ մամլո ասուլիսներով, փորձում հանրության ներկայացնել տարվա ընթացքում արած-չարածը, բացթողումներն  ու ձեռքբերումները:

Հիշո՞ւմ եք Սևանի շուրջ ամիսներ առաջ բարձրացած աղմուկը: Խոսքը, մասնավորապես, Կառավարության որշման մասին է, երբ որոշում էր ընդունվել Սևանա լճից հավելյալ ջրառ կատարելու մասին` ինչ-որ տնտեսական նպատակներով: Շատերը կարող են վկայել, որ այն ժամանակ բավական մեծ աղմուկ էր բարձրացել հատկապես կապված լճի բնապահպանական վիճակի ու այդ որոշման` նույն այդ վիճակի վրա ունենալիք հնարավոր ազդեցության վերաբերյալ, քանի որ շատ բնապահպաններ համոզված էին, որ նախաձեռնությունն ուղղակի կործանարար ազդեցություն էր ունենալու հատկապես լճի մակադրակի վրա:

Դեկտեմերի 25-ին իր կողմից հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում նախարար Արծվիկ Մինասյանը մի «շենշող» հայտարարությամբ  է հանդես եկել. պարզվում է՝ նախարարության գործունեության «կարևոր» ցուցանիշներից մեկն այն է, որ Սևանա լճի մակարդակը այս արվա դեմտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 1900,42 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ նվազել է 0,05մ-ով: Ընդ որում`այստեղ մազալուն այն է, որ պարոն նախարարը փաստացի բացասական ցուցանիշը փորձ է կատարել մատուցել որպես համազգային նշանակության ձեռքբերում. իբր այնքան լավ ենք աշխատել, որ ջրի մակարդակն ընդամենը չնչին սանտիմետրերով է պակասել:

Ինչ խոսք` նախարարի ցանկությունը`սևը ներկայացնելու սպիտակի տեղ, միանգամայն բնական պետք է համարել` մանավանդ, որ նա միակը չէ, ով նմանատիպ հակումներ է դրսևորւմ: Սակայն, ի ցավ  սրտի, պետք է ֆիքսել նաև, որ անհամապատսախանությունը խոստացվածի ու փաստացի առկա իրավիճակի միջև այնպիսին է, որ որևիցե լավատեսության հիմք չի թողնում. ժանակին  վստահեցնում էին, որ Սևանից կատարվող ջրառը չի խանգարի լճի մակարդակի բարձրացմանը. միայն թե 18 սմ-ի փոխարեն  10 սմ-ով  կբարձրանա ջրի մակարդակը: Այսինքն` լուրջ դեմքով հավաստիացնում էին, որ ջրի մակարդակի բարձրացում բոլոր դեպքերում լինելու է:

Եվ ուրմեն`ինչ հետևություն պետք է անել Մինասյանի տված աչքալուսանքից: Հետևությունը մեկն է` մեզ էշի տեղ են դրել ու ինչ ուզում հայտարարում են, ինչպես ուզում «կռուտիտ» են լինում: Վստահ ենք, որ եթե նույնիսկ ջրի մակարդակի նվազումը շատ ավելի շոշափելի լիներ, Մինասյանը միևնույնն է, ինչ-որ արդարացում գտնելու էր դրան ու կրկին մատուցելու էր կարևոր ձեռքբերման տեղ:

Հարց` տեսնես հավատացող կա՞…

Հրանտ Դալլաքյան