Սպլիտում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
105 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոն է հռչակվել: Այդ մասին հայտնում է armsport.am-ը:
Մեր մարզիկը ցույց է տվել երկամարտի 414 կգ արդյունք: Մարտիրոսյանը պոկել է 184 կգ, հրել՝ 230 կգ:
Սիմոն Մարտիրոսյանը երկու վարժություններում էլ առաջինն է:









