Foto

«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից ավելի շատ ուղևոր է մեկնել, քան ժամանել

«Զվարթնոց» օդանավակայանով 2015 թվականին մեկնել է 944 373 ուղևոր։ Նախորդ տարի մեկնածների թիվը կազմել էր՝ 1 019 765։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։

2015թ. ժամանել է 935 294 ուղևոր։ 2014թ. ժամանածների թիվը կազմել է 1 025 293։

Ինչ վերաբերում է «Շիրակ» օդանավակայանին, ապա այնտեղով Հայաստանի Հանրապետությունից 2014թ. մեկնել է 20 286,  2015թ.՝ 20 666 ուղևոր։

Ժամանած ուղևորների թիվը 2014թ. կազմել է 17 571, 2015թ.՝ 18 662։

Vesti.am