Foto

Վրաստանի խորհրդարան կանցնի 3 կուսակցություն

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ընտրողների  ձայների 48,61 տոկոսը: Այդ մասին հայտնում է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Երկրորդ տեղը 27,04 տոկոսով զբաղեցնում է Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

Խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը, որը հավաքել է ընտրողների ձայների ուղիղ 5 տոկոսը: