Foto

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները սկսվել են

Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, ընտրատեղամասերը բացվել են ժամը՝ 08:00-ին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Խորհրդարանի 150 պատգամավորները ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով՝ 77 մարդ ընտրվում է համամասնական կարգով, 73՝ մեծամասնական:

Խորհրդարանում տեղ գրավելու հայտ են ներկայացրել 19 կուսակցություն և 6 ընտրական դաշինք: Հիմնական պայքարը իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների միջև է: Վերջինիս առաջնորդը Օդեսայի մարզպետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է, որի նկատմամբ հայրենիքում հետախուզում է հայտարարված:

Vesti.am