Foto

Բուրջանաձե. «Թբիլիսին ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու քաջություն չունի»

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների կարգավորումը միանգամայն հնարավոր է, սակայն Թբիլիսին այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու քաջություն չունի: Այդ մասին «Комсомольская правда»-ի հետ հարցարզրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում –միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն:

«Վերջին տարիներին հանդիպումներ եմ ունեցել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և մեր երկրների միջև ծառացած խնդիրները վերացնելու իրական պատրաստակամություն եմ տեսել: Վրաստանում, հնարավոր է, ցանկություն կա, բայց քաջություն չկա, որպեսզի կոնկրետ քայլեր անեն»,- ասել է Բուրջանաձեն:

«Վրաստանի իշխանությունները մշտապես վախենում են, որ իրենց ռուսամետի պիտակ կկպցնեն: Նրանց համար կարևոր է, որ Արևմուտքին ցուցադրեն իրենց հավատարմությունը: Այդ պատճառով է, որ գործընթացը տեղում դոփում է»,- հավելել է նա:

Vesti.am