Foto

Թուրքիան Բաթումում ինքնակամ է դպրոց բացել

Բաթումում թուրքական դպրոց է բացվել: Կրթական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել միայն Թուրքիայի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ և թուրք դիվանագետներ: Այդ մասին գրում է վրացական «Версия» թերթը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 28-ին Թբիլիսիում աննախադեպ ակցիաներ են իրականացվել «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպության ակտիվիստների կողմից: Հարյուրավոր երիտասարդներ Աղմաշենեբելի պողոտայում հարձակվել էին թուրքական սրճարանների, ռեստորանների, խանութների վրա, ջարդուփշուր էին արել գույքը, ապակիները, պայթեցումներ կատարել, պոկել բոլոր թուրքական գովազդային վահանակները` միաժամանակ թալանելով խանութները:

Vesti.am