Foto

Երեխան դեռևս դպրոցում ուղղակիորեն առերեսվում է կաշառքի հետ

Մեր պետության թերևս ամենամեծ դժբախտությունն այն է, երբ դպրոցական, տակավին չկայացած երեխան դեռևս դպրոցում ուղղակիորեն առերեսվում է կաշառքի հետ՝ գիտակցելով, որ վճարելու դեպքում կարելի է լավ գնահատականներ ունենալ: Իսկ դպրոցն ավարտելուց հետո, երբ անհատը ինտեգրվում է հանրային կյանքի տարբեր ոլորտներում, նրա համար կաշառքը դիտարկվում է որպես սովորական երևույթ, քանզի այդ պտուղը տեսել և համտեսել էր դեռևս դպրոցում: Եվ այսպես մի ամբողջ պետություն թաղվեց կաշառքի ու կոռուպցիայի տիղմի մեջ:

Կարպիս Փաշոյանի ՖԲ էջից