Foto

Կարմիր հրապարակում «iPhone» գնելու համար հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել

Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում գտնվող ԳՈւՄ առևտրի կենտոնի մոտ հսկայական հերթ է գոյացել.  300-ից ավելի մարդ սպասում է «iPhone-7» և «iPhone-7 Plus»-ի վաճառքին: Հաղորդում է gazeta.ru-ն:

Հստակեցվում է, որ «Apple»-ի մի քանի մոլի երկրպագուներ ԳՈւՄ-ի դռների մոտ են դեռևս սեպտեմբրի 22-ից ժամը 20:00-ից: Գնորդները ցուցակ էին կազմում, ինչը դադարեցին անել, երբ ցանկացողների թիվը հասավ 230-ի:

Խանութի աշխատակիցները գնորդներին թղթե ապարանջաններ են տվել, համաձայն որոնց  հեռախոսները կվաճառվեն ժամը 10:00-ից, երբ խանութը բացվի:

Vesti.am