Foto

Թերևս այսօր երեկոյան ստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը

Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր երեկոյան, ժամը 18:30-ին, նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունենալու ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումը:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել էր, որ իրենց են տրվելու 3 նախարարի, 2 մարզպետի և 6 փոխնախարարի պաշտոն:

Vesti.am