Foto

Սաակաշվիլիի կինը պատգամավորության թեկնածու է դարձել

Վրացագետ Ալիկ Էրոյանցը իր Facebook-յան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

«Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը՝ ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛ կուսակցությունը, Զոոգդիդիի շրջանում ներկայացրել է իր մեծամասնական թեկնաածուին, ով նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիի կինն է՝ Սանդրա Րուլովսը: Մի քանի ամիս առաջ Րուլովսի՝ քաղաքականությամբ զբաղվելու պատրաստակամության մասին լուրեր տարածվեցին, որոնք, սակայն, վերջինը հերքեց: Այսօր արդեն պարզ է դառնում, որ Րուլովսը մտնում է ակտիվ քաղաքական դաշտ և, ըստ ամենայնի, կներկայացնի իր ամուսնուն՝ Սաակաշվիլիին, ով վերջին երեք տարիների ընթացքում գտնվելով Վրաստանի սահմաններից դուրս, չի դադարել անուղղակի մասնակցել այդ երկրում ընթացող ներքաղաքական զարգացումներին»,- գրել է նա:

Վրացագետի խոսքով՝ նախկին առաջին տիկինն անձամբ չի զբաղվել քաղաքականությամբ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, թե ում կինն է նա, անկասկած մեծ փորձի տեր է այդ ոլորտում, թեկուզ՝ տեսական մասով: Ավելին, Րուլովսը Վրաստանի հասարակության կողմից ընդհանուր առմամբ ընկալվում է որպես դրական կերպար, ուստի նրա շանսերը մեծ են՝ հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին առավելագույն ձայները հավաքելու տեսանկյունից: Կարելի է եզրակացնել, որ Սանդրա Րուլովսի առաջադրմամբ ՛՛ՄԱՇ՛՛ կուսակցությունը լավ հաշվարկված հայտ է ներկայացնում՝ այդպիսով որոշակիորեն բարձրացնելով իր հեղինակությունը՝ ընտրություններին ընդառաջ: