Foto

Աշխարհի ամենամեծ դիրիժաբլը (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում հաջողությամբ ընթացել է աշխարհում ամենախոշոր դիրիժաբլի փորձարկումը: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: Airlander 10 դիրիժաբլը երկինք է բարձրացել Կարդինգտոնից՝ Բեդֆորշդիր կոմսությունից:

Օդանավի երկարությունը 92 մետր է: Նախատեսվում է, որ  Airlander 10-ը կարող է բարձրանալ մինչև 4,9 կմ, իսկ արագությունը կարող է հասնել  150 կմ/ժ-ի: Առավելագույն բեռնատարողությունը 10 տոննա է:

Դիրիժաբլը նախագծվել է Hybrid Air Vehicles ընկերության կողմից 2009 թ., ԱՄՆ-ի բանակի  համար: Սակայն պայմանագիրը չեղյալ է համարվել բյուջեի կրճատման պատճառով:

Airlander 10-ի դիզայնի համար բրիտանական կառավարությունը ներդրել է շուրջ 3,7 մլն դոլար:

Vestii.a

https://www.youtube.com/watch?v=icbR369FZZs