Foto

Չինաստանն աշխարհում առաջին անգամ քվանտային արբանյակ է գործարկել

Չինաստանը հաջողությամբ գործարկել է քվանտային հաղորդակցության համար նախատեսված առաջին փորձարարական արբանյակը:Փոխանցում է TACC գործակալությունը:

«Մո-ցզի» արբանյակի հիմնական նպատակը տեղեկատվության  քվանտային փոխանցումն ու Պեկինի և Վիեննայի միջև հաքերներին անհասանելի կապի ստեղծումն է: «Նախագիծը կոչված է ապացուցելու համաշխարհային մաշտաբով քվանտային հաղորդակցության հաջողությունը: Սա կարևոր քայլ է քվանտային համացանցի զարգացման ճանապարհին»,- արբանյակի մեկնարկի մասին ասել է ավստրիացի ֆիզիկոս Անտոն Ցայլինգերը:

Vesti.am