Foto

Վարորդներն ահազանգում են. նոր ԱՊՊԱ համաձայնագիրը լուրջ խնդիրներ կառաջացնի

Մարտի 1-ից ԱՊՊԱ համակարգում կգործի համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը. ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդներին հնարավորություն կընձեռվի չսպասել ապահովագրական ընկերություններին և հեռանալ դեպքի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագիր՝ լուսանկարելով մեքենաների հետվթարային վիճակները: Համաձայնագրի հիմքում խցանումների  վերացումն է:

Ավտոներկրող Պողոս Օղլուկյանը կարծում է, որ նոր համաձայնագիրն ավելի շատ խնդիրներ առաջ կբերի:

-Մենք ուզում ենք, որպեսզի խցանումներից արագ ազատվենք, ճանապարհային ոստիկանությունը զբաղվի այդ հարցերով: Հակառակ պարագայում, խդիրներ կառաջանան: Հիմա այդ 50 հազարների համար բողոքներ ու դատական գործեր են առաջանալու: Իսկ դրանից խուսափելու համար ես առաջարկում եմ, որպեսզի այդ գործընթածում ներգրավված լինի ճանապարհային ոստիկանությունը ,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է Օղլուկյանը:

-Պատկերացնում եք՝ ինչ կլինի, երբ  ոստիկանությունը գա տեսնի, որ վթարի վնասը 50 հազարը չի գերազանցում: Կթողնի  կգնա ու վեճը կշարունակվի: Վարոդները կվիճեն, մեկը կկանչի իր շրջապատին, մյուսն՝ իր ու ինչ կլինի: Ինձ հետ նման դեպք եղել է, ու դա լավ հետևանքների չի բերի- նշել է ավտովարորդ Մխիթար Օհանյանը:

Vesti.am