Foto

Իր աշխատանքներն է սկսել ԵՏՀ կոլեգիայի նոր կազմը

Փետրվարի 1–ից իր աշխատանքներն է սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նորացված կազմը։

Կոլեգիայի նոր նախագահն է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրուրդը որոշել է, որ Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր պետություն այժմ ԵՏՀ կոլեգիայի 3 նախարարի փոխարեն կներկայացվի 2–ով: Փաստորեն` կոլեգիայի թիվը փետրվարի 1-ից կլինի 10:

Հանձնաժողովում ստեղծվել է ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների նախարարի նոր պաշտոնը։ Այն զբաղեցնելու է ՀՀ ներկայացուցիչ Կարինե Մինասյանը:

ԵՏՀ կոլեգիայի լիազորությունները սահմանված են 4 տարի:

vesti.am