Foto

Միայն լեզուն կորցնող երկրում է հնարավոր հռչակել Մայրենի լեզվի օր

Մի քանի տարի առաջ գրել էի, որ միայն լեզուն կորցնող երկրում է հնարավոր հռչակել Մայրենի լեզվի օր ու «Մայրենիի դեսպան» մեդալը հանձնել Մեսրոպ Մաշտոցին, ինչը 2013-ին արեց Հրանուշ Հակոբյանը /ճիշտ է, հետո ասում էին, որ մեդալի առաջին օրինակը հանձնել են ոչ թե Մաշտոցին, այլ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց թանգարանին, բայց դե.../: Ասել եմ նաև, որ այդպիսի օր պետք է հռչակել Սփյուռքի գաղթօջախներում, բայց ոչ հայրենիքում: Հիմա, երբ տեսնում եմ, որ «ա»-ագրությամբ և «ա»-ախոսությամբ բռնկված են բոլորը՝ օրենսդիր մարմնի ամբիոնից մինչև հայ ժամանակակից գրող ու մանկավարժ, մտավորական ու գիտնական. բոլորը խոսում ու գրում են «քուչի լեզվով».... Երբ տեսնում եմ, որ շատերը շարունակում են իմ ականջը սղոցել իրենց գրավոր ու բանավոր խոսքով, գրելով ու ասելով՝ «սենց», «նենց», «կապՆվել», «խաբՆվել», «քծՆվել», «զանգՎել»,...Եվ այդ անոմալ բառապաշարի՝ գրավոր և բանավոր՝ վերջը չի երևում... Ի դեպ, նման բառապաշարով գրքերի հրատարակությունը դարձել է սովորական բան... Այս ամենը տեսնելուց հետո մտածում եմ՝ գուցե իսկապե՞ս ճիշտ են վարվել, որ այսպիսի «տոն» են հռչակել... Հայրենիքի զգացողություն չունենք: Ունենայինք՝ ոտնակոխ չէինք անի մեր ԼԵԶՈՒՆ... «Մեր լեզուն մեր հայրենիքն է»... Հո հենց այնպես չէ՞ր ասում Ավետիք Իսահակյանը...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից