Foto

Մեր ինքնության կենտրոնական և առաջնային բաղադրիչը կրոնը չէ, առավել ևս՝ ցեղասպանությունը

Մեր ինքնության կենտրոնական և առաջնային բաղադրիչը կրոնը չէ, առավել ևս ցեղասպանությունը չէ, այլ, հայոց լեզուն՝ իր բազմագույն բարբառներով հանդերձ: Փաստենք, որ տասնամյակներ շարունակ ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում հայ ինքնությունը կառուցված է եղել կեղծ և իրականությունից կտրված արժեքների վրա, որոնք են՝ եկեղեցին, ցեղասպանությունը և գոյություն չունեցող Էրգիրը (Արևմտյան Հայաստան): Չխորանալով խնդրի գիտական նրբերանգների մեջ, նշենք, որ դրանցից և ոչ մեկը չունի կառուցակազմիկ մշակութային այն հենքը, որը կարող է ապահովել հանրության բնականոն վերարտադրությունը, զարգացումը, անդադար նորացվելու և այլանալու միտումը... Այդ տեսանկյունից թերևս ճիշտ կլինի ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում լեզվի հետ  ինքնության առաջնային և կենտրոնական բաղադրիչը դարձնել անկախ պետականության գաղափարը: Լեզուն, պետականությունը և դրանց միջև մանևրող ու անցյալի կենսունակ շունչը պահպանող, բայց նոր երանգներով ստեղծվող մշակույթը...

Կարպիս Փաշոյանի ՖԲ էջից