Foto

Թբիլիսիի կենդանաբանական այգում Կլեոպատրա սպիտակ առյուծը երեք կորյուն է ունեցել

Երկուշաբթի օրը Թբիլիսիի կենդանաբանական այգում Կլեոպատրա անունով սպիտակ առյուծը երեք կորյուն է ունեցել: Անցյալ տարի ամռանը կենդանին տուժել էր ջրհեղեղից: Այդ մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում անելով կենդանաբանական այգու անձնակազմին:

«Հավանաբար, մի քանի օր անց Կլեոպատրան ճաղավանդակներից իր կորյուններին դուրս կբերի զբոսանքի և այդ ժամանակ էլ բոլորը հնարավորություն կունենան տեսնել նորածին ձագուկներին»,-ասվում է նրանց հայտարարությունում:

Vesti.am