Foto

Վրաստանի հանրապետական նախարարները լքել են պաշտոնները

Վրաստանի քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման նախարար Պաատա Զաքարեշվիլին և պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին օգտոսոսի մեկից վայր դրեցին իրենց նախարարական պորտֆելները, գրում է «REGNUM»-ը: Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից հաղորդում են, որ  Հանրապետական կուսակցությունը կառավարության կազմում  երեք ներկայացուցիչ ուներ, սակայն շրջակա միջավայրի պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին  որոշում է  կայացրել մնալ իր պաշտոնում՝ անցնելով «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության շարքերը: Խիդաշելին և Զաքարեշվիլին, որոշում կայացնելով մնալ իրենց կուսակցության կազմում, նախկինում կառավարության և «Վրացական երազանքի» միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Դեմոկրատական կուսակցության հետ առանձին կմասնակցեն 2016թ. հոկտեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Ընտրություններին առանձին մասնակցելու մասին որոշումը հանրապետականները կայացրել էին մի քանի ամիս առաջ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ անցկացրած խորհրդակցությունից հետո: Այդ որոշմանը համապատասխան՝ հանրապետական նախարարները նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո պետք է հրաժարական տային, բայց քանի որ երկու նախարարներն էլ արտասահման պլանավորած այցեր ունեին, խոստացան լքել պաշտոններն անմիջապես Վրաստան վերառադնալուց հետո,  ինչն էլ կատարեցին: Հայտնի է, որ քանի դեռ վարչապետը չի ներկայացրել Խիդաշելիին և Զաքարեշվիլիին պաշտոնում փոխարինողներին, պաշտպանության նախարարի պարտավորությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխնախարար Դավիթ Էբրալիձեն, իսկ քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման նախարարինը՝ նախարարի տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին:

Vesti.am