Foto

Քերրին Վրաստանը համարում է տարածաշրջանի ժողովրդավարական առաջընթացի օրինակ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն անվերապահորեն աջակցելու են Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հաղորդվում է Պետդեպարտամենտի կայքում:

«ԱՄՆ-ն  անվերապահորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի ձգտմանը»,- ասել է Քերրին:

Քերրին  նաև նշել է, որ ամերիկյան ղեկավարությունը Վրաստանը համարում է տարածաշրջանի ժողովրդավարական առաջընթացի օրինակ:

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թբիլիսին շահարկում է «ռուսական օկուպացիայի» թեման:

Vesti.am