Foto

Զարգացման մրցաշարի երրորդ տուրի Հայաստանի և Վրաստանի հանդիպումն ավարտվել է 3:4 հաշվով

Քիչ առաջ ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել Է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Վրաստանի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև:
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Հայաստանի հավաքականը պարտվել է 3:4 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակներ են դարձել Գարիկ Կարապետյանը, Ժիրայր Շաղոյանը և Գրիգոր Հովհաննիսյանը:
Vesti.am