Foto

Դմիտրի Մեդվեդևն ընդունել է ԵՏՀ կոլեգայի նախագահին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է ԵՏՀ կոլեգայի նախագահ Տիգրան Սարգսյանին: ՌԴ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Մեդվեդևը նշել է, որ Կոլեգիայի աշխատանքը բավականին բարդ է, բայց և հետաքրքիր:

«Քիչ առաջ ես խորհրդակցություն էի անցկացնում Եվրասիական միության գործընկերների հետ: Ուկրաինայի տարածքով մեր բեռների տարանցման հետ կապված խնդիր է առաջացել, և մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել է Մեդվեդևը:

Տիգրան Սարգսյանն էլ նշել է, որ գիտակցում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է:

Vesti.am