Foto

Փոքրիկն առողջական լուրջ խնդիրներ ունի. նրան օգնություն է անհրաժեշտ

Սամվել Խաչատրյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է: Ծնվել է 2010 թվականի ապրիլի 14-ին: 2015 թվականի հուլիսին երեխան հիվանդանում է անգինայով, որն էլ պատճառ է դառնում նրա հետագա հիվանդությունների:

12.07.2015թ. երեխային տեղափոխում են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ սեպսիս, սեպտիկոպիմեմիա, ազդոսկրի սուր հեմատոգեն օստեոմիելիտ, ազդրի թարախակույտ, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: 12.08. 2015թ. երեխան դուրս է գրվում հիվանդանոցից բավարար վիճակում՝ տեղամասի վնասվածքաբանի և մանկաբույժի հսկողության ներքո: Սակայն երեխայի վիճակը բարդանում է, և նրան կրկին 30.03.2016թ.  տեղափոխում են  նույն բժշկական կենտրոնը՝ աջ ազդոսկրի խրոնիկ օստեոմիեոլիտ, սեկվեստր, աջ ս/5սմ ախտորոշմամբ: 08. 04.2016թ. կատարվել է սեկվեստտրեկտոմիա ոսկրաբեկորների օստեոսինթեզ արտաքին ֆիքսման ապարատով, դուրս է գրվել կրկին բավարար վիճակում տեղամասային բժշկի հսկողության ներքո: Տղայի ոտքը հիմա էլ ֆիսված է ապարատով, վիրահատության իսկ օրից չի քայլում և աջ ոտքը պետք 5սմ աճի: Հիմա Սամվելը բուժվում է Նաիրի բժշկական կենտրոնում, բուժումն ընթանալու է երկու փուլով, որն արժե 10 000 դոլարին համարժեք դրամ: Երիտասարդ ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում՝մայրը բուժքույր է, աշխատանք չունի,հայրը մշտական մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի,սակայն երեխայի վիճակից ելնելով չի կարողանում մեկնել: Ծնողները դիմում են հայրենակիցների աջակցությանը: ՎՏԲ-Հայաստան բանկում Սամվելի մայրիկի՝ Աննա Հակոբյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

16069017318400 ՀՀ դրամ,

16069017318401 ԱՄՆ դոլար,

16069017318402 ԵՎՐՈ,

16069017318403 ՌԴ ռուբլի,

SWIFT: ARMJAM22

Աննա Հակոբյանի հեռախոսահամարն է՝ +37493 75 80 76:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

https://www.youtube.com/watch?v=lqcz2YlUsuc&feature=youtu.be