Foto

Ծնվել է Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի առաջնեկը

Ախուրյանի Մոր և մանկան հիվանդանոցում մայիսի 6-ին, առավոտյան ժամը 06:10-ին, ծնվել է Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի և Անուշ Օհանյանի առաջնեկը: Փոքրիկին անվանել են Անահիտ, ինչպես, որ նրա 25-ամյա հայրն էր ցանկացել՝ իր մոր պատվին: 

Հիշեցնենք, որ գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը զոհվել է ապրիլի 3-ին՝ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ:

Ինչպես տեղեկացրել էր «Հետքը», Հրաչ Գալստյանն ապրիլի 2-ի առավոտյան իր սիրելիին ու նրա բազմազավակ ընտանիքի անդամներին ապահով դուրս է բերել Թալիշ գյուղից և ճանապարհել Հայաստան:

«Ասում էի, Հրաչ, արի մեր հետ գնանք, ասում էր` չեմ կարա»,-պատմել է 17 տարեկան երիտասարդ կինը, որը չգիտեր, որ այդ օրն ամուսնուն վերջին անգամ է տեսնում:

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=96Wii3jMOo4