Foto

Բրիթնի Սփիրսը պրոդյուսերին մեղադրել է իրեն թմրամոլության դրդելու համար

34-ամյա ամերիկացի փոփ-աստղ Բրիթնի Սփիրսը դատի է տվել իր նախկին պրոդյուսեր Սեմ Լաֆթիին: Արտիստուհին պնդում է, որ Լաֆթին իրեն «բուժել է» թմրանյութերով, օգնելով` հաղթահարել դեպրեսիան: Պատասխանողը, իր հերթին, պնդում է, որ երգչուհին իրեն գումար է պարտք: Այս մասին հաղորդել է «TMZ»-ը:

Սփիրսի խոսքով՝ 2007-2008 թվականներին ինքը գտնվել է ահավոր ճնշված վիճակում: Արտիստուհին բաժանվել էր Քևին Ֆեդերլայնից և դատական քաշքշուկի մեջ էր՝ իր երեխաներին մեծացնելու իրավունքը ձեռք բերելու համար: Բացի դրանից, Սփիրսը այդ ժամանակ համերգային շրջագայության է եղել, և ելույթ է ունենցել գրեթե ամեն օր: Որպեսզի հաղթահարեր սթրեսը, աղջիկը թմրամիջոցներ է օգտագործել է, որոնք, ըստ նրա, իրեն մատակարարել է պրոդյուսեր Սեմ Լաֆթին:

Սփիրսն իր նախկին պրոդյուսերից պահանջում է ֆինանսական խոշոր փոխհատուցում: Իսկ Սեմ Լաֆթին պնդում է, որ երգչուհին իրեն չի վճարել աշխատանքի համար:

Vesti.am