Foto

«Բարսելոնան» նախնական որոշում է ընդունել մարզումների վերսկսման ժամկետի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը քննարկում են թիմի մարզումները վերսկսելու տարբերակները:

AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը նախնական որոշում է ընդունել մարզումները վերսկսել ապրիլի 27-ից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայում ֆուտբոլային առաջնությունները կվերսկսվեն միայն երկրի կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի հաղթահարումից հետո:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածմամբ Իսպանիան աշխարհում չորրորդ երկիրն է՝ Չինաստանից, Իտալիայից և ԱՄՆ-ից հետո:

 
 

Աղբյուր՝ NEWS.am SPORT