Foto

Չինաստանը դադարեցնում է արտակարգ դրությունը Հուբեյ նահանգում՝ կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնում

Չինաստանի իշխանությունները այսօր տարածաշրջանի առողջապահության պետական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ հայտնել են, որ մարտի 25-ից արտակարգ դրությունը կդադարեցվի Հուբեյ նահանգում։ Իսկ մուտքի և ելքի սահմանափակումները կհանվեն ապրիլի 8-ին, գրում է tass.ru֊ն։

Ըստ փաստաթղթի՝ այդ որոշումը կայացվել է տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին:

«Մարտի 25-ի՝ 00: 00-ից, բացառությամբ Ուհան թաղամասի, Հուբեյի ճանապարհների սահմանափակումները կհեռացվեն, և մուտքի և ելքի երթևեկությունը կվերականգնվի», - ասվում է փաստաթղթում:

«Ապրիլի 8-ի՝ 00: 00-ից, ՈՒհան քաղաքում կվերացվեն տարանցիկ ճանապարհներով ճանապարհորդության սահմանափակումները, և կվերականգնվի քաղաք մուտք գործող և մեկնող տրանսպորտային կապը», - ասվում է հայտարարության մեջ:

Ուհան և Հուբեյ նահանգում արտակարգ դրությունը ուժի մեջ է մտել հունվարի 23-ից:

Աղբյուր՝ Lurer.com