Foto

Զոհրաբ Մնացականյան․Մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում զորակցության խոսքեր է հղել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում  մարտի 22-ին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։

«Այս առավոտյան Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի ցավալի լուր. մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք։ Այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է կողք կողքի կանգնած լինենք», նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Մարտի 22-ին, Երևանի ժամանակով ժամը 9։43-ին Խորվաթիայում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ» Էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 7 կմ հյուսիս, 10 կմ խորության վրա։ Դրան հաջորդել են ավելի թույլ ցնցումներ։ Եղել են ավերածություններ, զոհերի մասին չի հաղորդվում։