Foto

Եվրո-2020-ը հնարավոր է կայանա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին

Այսօր, ՈՒԵՖԱ-ն կկազմակերպի արտահերթ օնլայն կոնֆերանս, որին մասնակցելու են ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ղեկավարներն ու ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմը:Կոնֆերանսում քննարկվելու է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումների կայացման ժամանակացույցը: Պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր կունենա այդքան սպասված ԵՎՐՈ-2020-ը, հայտնում է Tert.am-ը:

Ամենայն հավանականությամբ, մրցաշարը հետաձգվելու է մեկ այլ ամսաթվին: Իրավիճակի զարգացման երկու տարբերակ կա. Եվրո-2020-ը կայանալու է 2021 թվականի հունիսին կամ 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին:

Եվրո-2020-ի հավանական հետաձգումը կազդի ՈՒԵՖԱ-ի բյուջեի վրա, ուստի կազմակերպությունը ֆինանսական փոխհատուցում կպահանջի ֆեդերացիաներից: