Foto

Երևանի մետրոն կաշխատի բնականոն գրաֆիկով

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի խոսնակը:

«Հարգելի գործընկերներ, սիրելի ուղևորներ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով ՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։

Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Եղեք առողջ և անվտանգ»: