Foto

Տիգրան Բարսեղյանը Ղազախաստանի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական թիմի կազմում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Աստանա»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Ղազախաստանի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Sports.kz կազմած խորհրադանշական հավաքականի կազմում «Աստանա»-ի երեք ֆուտբոլիստներից մեկը հենց Տիգրան Բարսեղյանն է:

Ղազախստանի առաջնության երկրորդ տուրում «Աստանա»-ն հյուընկալվելով 3։2 հաշվով գերազանցեց «Ակտաու»-ին:  Հայաստանի ազգային հավաքականի  կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը առաջին պաշտոնական գոլը խփեց «Աստանա»-ի կազմում։