Foto

«Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կառաջարկի Ռոնալդուին

Թուրինի «Յուվենտուս»-ն ուզում է երկարաձգել պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Թուրինյան ակումբը նպատակ ունի 4 տարվա նոր պայմանագիր առաջարկել պորտուգալացուն: 35-ամյա Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ռոնալդուն այս մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի և խփել է 25 գնդակ: