Foto

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 18-ի, տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:

Առողջապահության նախարարը նշել է, որ վարակակիրներից 7-ը Թուրքիա է եկել Եվրոպայից, 3-ը` ԱՄՆ-ից, 5-ը` Սաուդյան Արաբիայից:

Քոջան տեղեկացրել է նաև, որ հիվանդներից երկուսը վարակվել են Թուրքիայում գրանցված առաջին վարակակիրների հետ շփման հետևանքով:

Աղբյուր՝ Tert.am