Foto

Հակոբ Կարապետյան․ Հայկ Մարությանը որեւէ վարակով վարակված չէ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է․ «Սիրելիներ,
Երեւանի քաղաքապետի կարճատեւ արձակուրդը ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես եւ նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը: Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ: Կարճատեւ արձակուրդի ընթացքում քաղաքապետ Մարությանը, բացի անձնական գործերից, զբաղվել է նաեւ այնպիսի հանրային գործերով, ինչպես սովորաբար՝ մասնավորապես ազատ ժամանակն օգտագործել է մի քանի համայնքային կազմակերպություններ այցելելով:

Հ.Գ. Քանի որ քաղաքապետի արձակուրդի հետ կապված բամբասանքները խիստ որոշակի շրջանակներ են տարածում (ցանկացողները կարող են սեփական մոնիթորինգը անել  ) ստիպված եղա այս պարզաբանումը տալ: Տղաներ եւ աղջիկներ, ներող եղեք, որ հիասթափեցնում եմ ձեզ՝ ինտրիգ չկա:

Իսկ հանրությանը տեղեկացնում եմ, որ նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման հարցում համայնքային մարմինները իրենց վերապահված գործողություններ են անում՝ հետեւելով առողջապահության նախարարության հրահանգներին:

Հետեւեք հավաստի լրատվությանը, հեռու մնացեք բամբասանքից: Այն երբեմն պակաս վտանգավոր չէ, քան վարակիչ հիվանդությունները»