Foto

Թուրքիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը

Թուրքիայի ազգային առողջապահության նախարար Ֆահրեթին Ղոջան մարտի 13-ին հայտնել Է, որ երկրում հայտնաբերվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Երեկ երեկոյան անցկացվել են թեստեր եւ, ցավոք, երկյուղները հաստատվել են: Մենք ունենք կորոնավիրուսի եւս մեկ դեպք»,- գրել Է նա Twitter-ում: Լույս մարտի 11-ի գիշերը Թուրքիայում կորոնավիրուս Էր հայտնաբերվել երկրի մի քաղաքացու մոտ, որը վերադարձել Էր Եվրոպայից: Նա գտնվում Է կարանտինում, եւ նրա վիճակը գնահատվում Է՝ կայուն: