Foto

Կրեմլը մտադիր չէ կորոնավիրուսի պատճառով չեղարկել Հաղթանակի շքերթը

Մոսկվան մտադիր չէ կորոնավիրուսի պատճառով Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 9-ին անցկացվելիք շքերթը չեղարկել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է gazeta.ru-ն։

Պեսկովի խոսքով, դեռևս նման հարց չի քննարկվել։

Նա տեղեկացրել է, որ շքերթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. «Մենք հետևում ենք իրավիճակին»։

Մայիսի 9-ին անցկացվող միջոցառումներին ընդառաջ Մոսկվան հրավերներ է ուղարկել արտասահմանյան շատ ղեկավարների, այդ թվում ՝ Ֆրանսիայի, Չեխիայի, Սերբիայի, Բուլղարիայի նախագահներին և ԱՊՀ մի շարք երկրների ղեկավարների: