Foto

Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14,5 մլն դրամից ավելի պարգևավճար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցման՝ հայտնել են ԱՍՀ նախարարությունից:

Բաթոյանը 2019-ին մինչև մայիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբերին՝ 5 166 699 դրամ պարգևավճար:

Նախարարի աշխատավարձը 2019-ի հունվարին եղել է 420 000 դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսական 793 680 դրամ, իսկ 2019-ի դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 դրամ աշխատավարձ:

2019թ. դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմել են 7 763 821 դրամ կամ մոտ 16 000 դոլար:

2019 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և փոխնախարարների աշխատավարձերի համար տրված գումարը կազմել է 41 միլիոն 704 373 դրամ, իսկ պարգևավճարների գումարը՝ 59 միլիոն 868 634 դրամ:

2019 թվականին նախարարության ողջ աշխատակազմի պարգևավճարների գումարը կազմել է մոտ 373 միլիոն դրամ: Նշենք, որ այս թվի մեջ ներառված չեն Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների գումարները: