Foto

ՌԴ վարչապետը թույլատրել է պետական սահմանը խախտած քաղաքացիական ինքնաթիռների խոցումը

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է հրամանագիր, որով զինվորականներին թույլ է տրվում խոցել ռուսական սահմանը խախտած և վայրեջքի կամ սահմանը լքելու ազդանշաններին չենթարկվող քաղաքացիական ինքնաթիռները: Այս մասին տեղեկացնում է fontanka.ru կայքը:

Սահմանախախտ ինքնաթիռի ոչնչացման որոշումը կընդունվի միայն այն դեպքում, երբ հաստատված տեղեկություն լինի, որ ինքնաթիռում ուղևորներ չկան, ասված է այսօր հրապարակված փաստաթղթի տեքստում:

Հրամանագրում հստակեցրվել են նաև այն պայմանները, երբ կթույլատրվի խոցումը, այն է` ինքնաթիռը շարունակում է իր թռիչքը, խորանալով Ռուսաստանի տարածքում կամ ուղղություն է վերցնում դեպի պետական կարևոր օբյեկտներ:

Բացի այդ, թույլատրվում է նաև խոցել առանց ուղևորների առևանգված ռուսական ինքնաթիռները, որոնք հրաժարվում են վայրեջք կատարել:

Աղբյուր՝ Tert.am