Foto

Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավորը մեկ այլ դատական գործով նիստ ունի: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 26-ին ժամը 15:00-ին: