Foto

Երևանի փոքր կենտրոնում շուտով կգործի նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի

Մարտի 2-ին, ժամը՝  13:00-ին Հյուսիսային Պողոտա 16/2 հասցեում տեղի կունենա նորաբաց երկհարկանի ստորգետնյա “Parking  ЦУМ” ավտոկայանատեղիի բացումը։

Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ավտոկայանատեղին կառուցվել է Կենտրոն համայնքում կայանման խնդիրներից խուսափելու նպատակով։ Վերջինս ընդարձակ է, հարմարավետ, եվրոպական ստանդարտներին համապատասխան:

Ավտոկայանատեղիում գործում է վերջին տեխնոլոգիաներով հագեցած հակահրդեհային և օդափոխության համակարգ: Ավտոկայանատեղիում վճարումները կատարվում են տերմինալի միջոցով․ վճարման այս համակարգը առաջին անգամ է կիրառվում Հայաստանի Հանրապետությունում։ Համակարգը վերահսկվում է օպերատորների կողմից, ովքեր աշխատում են շուրջօրյա ռեժիմով ։

Ավտոկայանատեղիիում գործում է նաև վերջին տեխնոլոգիաներով հագեցած ավտոլվացման կետ, այստեղ կատարվում են քիմմաքրման և փայլեցման   աշխատանքներ:

Առկա է նաև սպասասրահ, որտեղ տեսախցիկների օգնությամբ կարող եք հետևել կատարվող աշխատանքին:

 

Մուտքը՝ Պուշկին փողոցից՝ Tiziano սրճարանի և Արարատ բանկի հարևանությամբ: