Foto

Կորոնավիրուսի պատճառով կարող են չեղարկել Օլիմպիական խաղերը

Չինաստանը պատուհասած, երկու հազարից ավելի մարդու կյանք խլած և երեք տասնյակ երկրում տարածված կորոնավիրուսը կարող է խոչընդոտել հուլիսին Ճապոնիայում Օլիմպիական խաղեր անցկացումը, հայտնում է The Guardian պարբերականը:

Միջազգային Օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով` վարակի ներկայացրած վտանգի պատճառով առավել հավանական է, որ Խաղերի անցկացումը կչեղարկվի, քան  կհետաձգվի կամ այլ վայրում կանցկացվի:

Նշվում է, որ Օլիմպիական խաղերի մեկնարկին դեռևս երեք ամիս կա, ուստի՝ որոշումը կկայացվի իրավիճակի զարգացմանը համապատասխան: Ամենայն հավանականությամբ Խաղերի` տեղի ունենալ-չունենալու որոշումը կկայացվի մայիսի վերջին:

Աղբյուր՝ Tert.am