Foto

Մարտակերտի շրջանում ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Մարտակերտի շրջանում:

«Փետրվարի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ս.Ս.-ն «Միցուբիշի Լ-200» մակնիշի ավտոմեքենան նույն քաղաքի բնակչուհի, 1990թ. ծնված Ա. Ս.-ի հետ ներկայացել են Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի վարչական տարածքում տեղակայված ինտերնետ ցանցի ալեհավաքակայանի մոտ, որտեղ Ս.Ս.-ն ավտոմեքենայից իջել է, իսկ ուղևոր Ա.Ս.-ն մնացել է ավտոմեքենայի մեջ, որոշ ժամանակ անց ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է և գլորվել ձորը, ինչի հետևանքով սրահում գտնվող Ա.Ս.-ն մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՔԿ-ն»,- տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից: