Foto

«Արմենիա» ավիաընկերությունն այս շաբաթ դեպի Իրան և հակառակ ուղղությամբ 2 թռիչք կիրականացնի

Արմենիա» ավիաընկերությունը որոշել է մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները։ Ընկերության Facebook սոցիալական ցանցի էջում նշված է, որ այս շաբաթ միայն երկու թռիչք կիրականացվի` կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների հետ կապված։

«Մեր թռիչքներն այս շաբաթ կիրականանա չորեքշաբթի և ուրբաթ օրը»,–նշված է հայտարարության մեջ:

Ընկերության նախատեսված նոր երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն երեկ հայտնել էր` ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել ՀՀ–ից դեպի Իրան օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։

Մասնավորապես Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝  հայաստանաբնակ քաղաքացիները։